Coral Charm պիոն՝ գույն փոխող գեղեցիկ տեսակ

Coral Charm պիոնը այն ծաղիկներից է, որը առաջին հայացքից պարզապես շատ գեղեցիկ է թվում, բայց իրականում իր մեջ մի հետաքրքիր «ֆիշկա» ունի։
Սկզբում, երբ բացվում է, ծաղիկը վառ կորալ-վարդագույն է՝ շատ տաք ու աչքի ընկնող գույնով։ Հենց այդ պահին էլ մարդիկ հիմնականում սիրահարվում են նրան։
Բայց հետո սկսվում է ամենահետաքրքիր մասը․ օրերի ընթացքում գույնը սկսում է փոխվել։ Դառնում է ավելի մեղմ, անցնում է դեղձագույնի, հետո գրեթե բաց նարնջագույն, ու վերջում գնում է դեպի կրեմ-դեղին։
Դրա համար էլ շատերը զարմանում են՝ մեկ ծաղիկը կարծես մի քանի տարբեր ծաղիկ լինի։
Coral Charm-ը շատ են օգտագործում հարսանիքների ու պրեմիում ծաղկեփնջերի մեջ, որովհետև ինքը «կենդանի» է թվում՝ նույն բույսի վրա տարբեր փուլերի գույներ կարելի է տեսնել։
Սոցիալական ցանցերում էլ հենց դրա համար է շատ թրենդային դարձել՝ մարդիկ սիրում են ցույց տալ, թե ինչպես է ծաղիկը օրերի ընթացքում փոխվում։\
Եթե ձեզ դուր է գալիս այս բնական, գույն փոխող գեղեցկությունը, կարող եք պատվիրել թարմ ծաղկեփնջեր մեր կայքից՝ flowerstheory.com մենք աշխատում ենք այնպես, որ ծաղկի բնական փոփոխությունը պահպանվի կոմպոզիցիայի մեջ։

